Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վրաց պատրիարքը հերթական հակահայ հայտարարությունն է արել

Վրաց պատրիարքը հերթական հակահայ հայտարարությունն է արել
07.11.2015 | 12:56

Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վրաստանում ավելի քան 300 մզկիթ կա և Ադրբեջանում էլ, հավանաբար, քրիստոնյաները պիտի նույն վիճակում լինեն։ «Իհարկե, հարցեր կան, որոնք անհրաժեշտ է լուծել։ Օրինակ՝ ռուս ուղղափառ եկեղեցին իր եպիսկոպոսն ունի, ցանկալի է, որ Վրաստանն էլ եպիսկոպոս ունենա։ Մեծ նշանակություն ունի Սագարեջոյի վանքային համալիրը, Դավիթ Գարեջիի վանքային համալիրի երեք վանք գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Այդ հարցը կարող է հետո լուծվել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Կովկասում խաղաղություն լինի, բայց ոչ միշտ է այդպես լինում։ Մենք անհանգստացած ենք, որ խախտվել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- նշել է պատրիարքը։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ